Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օգուտն այն կլինի, որ քիչ խոսեն

Օգուտն այն կլինի, որ քիչ խոսեն
25.01.2018 | 23:27

Թանկացումների դեմ պաշտոնյաների հայտարարություններն այնքան միմյանց հակասող են, որ դրանք ոչ միայն հանրության, այլև իրենց էլ շատ հաճախ շփոթեցնում են: Տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի այն հայտարարությունը, թե դիզվառելիքի գների բարձրացման պատճառով տրանսպորտի գները նվազում են, դեռ շատերի հեգնանքին կարժանանա:
Թանկացումները մեղմելու համար կառավարությունը որոշել է գյուղացիներին տրվող դիզելային վառելանյութը սուբսիդավորել: Սակայն գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարել է, թե դիզվառելիքի թանկացումն էականորեն չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա, մասնավորապես խաղողի, լոլիկի, կարտոֆիլի գների վրա առավելագույնը ազդում է 1-1,5 դրամով։ Ցորենի և կերային մշակաբույսերի, հացահատիկի վրա ազդում է 3,5-4 դրամի չափով։ Այս պահին կառավարությունը սպասում է, որ դիզվառելիքի գինը կայունանա, որ կարողանան «ճիշտ սուբսիդավորում անել»:


Կառավարությունը, փաստորեն, «լավություն» է անում գյուղացուն՝ սուբսիդավորելով դիզվառելանյութը: Բայց այդ նույն կառավարության անդամները չեն մտածում, որ պետբյուջեի գումարները նաև այդ գյուղացիների հարկերով է գոյանում, ու ստացվում է, ոչ թե բարի կամք են ցուցաբերում, այլ, ինչպես ասում են` մի ձեռքով վերցնում են, մյուսով տալիս, սակայն զգալիորեն կրճատված: Այնպես որ, ասել, թե թանկացումների դեմ կառավարությունը քայլեր է անում` իրավիճակը մեղմելու, այնքան էլ ճիշտ չէ: Այ, եթե կառավարությունը ոչ թե «պոչից» սկսեր ու գնար տնտեսական իրավիճակը փոխելու ճանապարհով, ապա այս ձևով սուբսիդավորելու կարիք չէր լինի:


Առավել ուշագրավ է նախարարի այն միտքը, թե սպասում են գների կայունացմանը, որպեսզի սուբսիդավորման չափը հասկանան: Ստացվում է՝ կառավարությունը նստած սպասում է, թե տնտեսավարողներն ինչ խաղեր կխաղան, ինչքան վերուվար կանեն գները, որ դրանից ելնելով իրենք քաղաքականություն մշակեն: Մի խոսքով, ճիշտ կլինի սկզբի համար արգելել պաշտոնյաներին թանկացումների մասով բացատրություններ տալ, դրանով գոնե մի օգուտ արած կլինեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ